Մոսուլի ռմբակոծության ժամանակ 30 խաղաղ բնակիչ է զոհվել

Մոսուլի ռմբակոծության ժամանակ 30 խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլի մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել քաղաքի Ալ Ջադիլա ռմբակոծության ժամանակ, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին հայտնել է Reuters-ը ականատեսի վրա հղումով:

Ըստ վկաների, առնվազն 3 հրթիռ է արձակվել հունվարի 12-ին: Թիրախը, հավանաբար, եղել է ԻՊ պարագլուխներից մեկի` Հարբի Աբդել Քվադերի տունը: Նա շենքում չի եղել, սակայն հարազատներից ոմանք զոհվել են:

Գործակալությունը նշել է, որ այս հաղորդագրությունը պաշտոնական հաստատում չի ստացել:

Հայտնի չէ, թե ով է հասցրել հարվածը` Իրաքի ՌՕՈւ-ն թե միջազգային կոալիցիան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի հատուկ նշանակության ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան մասը արևմտյանին կապող երկրորդ կամուրջը:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---