ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք չունի25 հուլիսի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի ձգտումները առկա բուն բանակցային շրջանակից դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները միայն բացասաբար են անդրադառնում այդ գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Տվյալ քայլը խոսում է Արդբեջանի կողմից խնդրի տեւական լուծմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության մասին»,- նշել է նա` մեկնաբանելով Բաքվի ձգտումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգ մտցնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Նշենք, որ Հայաստանը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն է: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |