Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել. Ավելի քան 30 մարդ է զոհվել

Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռ է կործանվել. Ավելի քան 30 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 ինքնաթիռ է կործանվել` ավելի քան 30 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ղրղզստանի առողջապահության նախարարության ներկայացուցչի վրա հղումով:

Բեռնատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, այն կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն: Որպես աղետի պատճառ նշվում են վատ եղանակային պայմանները:

Ըստ 24kg գործակալության, ինքնաթիռը պատկանում է Turkish Airlines ավիաընկերությանը, սակայն, ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքել է այդ տվյալները` նշելով, որ այն պատկանում էր մասնավոր ընկերության:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---