ՌԴ-ում ԵՏՄ երկրներից ներգաղթյալներին կարող են զրկել պարտադիր բուժապահովագրությունից16 հունվարի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը միջոցներ տնտեսելու նպատակով մտադիր է «ազատել» բուժապահովագրության համակարգը «ավելորդ» մարդկանցից: Բուժապահովագրությունից կարող են զրկվել զինծառայողները, չաշխատողները, ԵՏՄ երկրներից ներգաղթածների կանայք և երեխաները: ՌԴ առողջապահության փոխնախարար Դմիտրի Կոստեննիկովը համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է աշխատանքի, ԱԳ, ֆինանսների և այլ նախարարություններին, հայտնում է Ura.ru-ն: Այժմ օրինագիծ է մշակվում, ըստ որի առանց հարգելի պատճառի չաշխատող քաղաքացիները ստիպված կլինեն հարկ վճարել բժշկական ենթակառուցվածքներից օգտվելու համար: Առաջարկվում է ապահովագրությունից զրկել նաև ԵՏՄ երկրներից ներգաղթածներին, որոնք աշխատում են առանց պաշտոնական պայմանագրի: Դրա համար հարկ կլինի փոփոխություններ կատարել ԵՏՄ պայմանագրում, որտեղ ասվում է, որ ԵՏՄ երկրներից ՌԴ ներգաղթյալները բուժօգնությունից օգտվելու նույն իրավունքներն ունեն, ինչ ՌԴ քաղաքացիները: ՌԴ առողջապահության նախարարությունը նշում է, որ շատ երկրներում ուղղակի բացակայում է բուժապահովագրությունը, ուստի հավասարությունը խախտված է: Ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն առաջարկել էին բուժապահովագրություն տրամադրել միայն այն ռուսաստանցիներին, որոնք 3 տարին մեկ պարտադիր բուժզննման են ենթարկվում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |