Սիրիայի ընդդիմությունը մտադիր է մասնակցել Աստանայի բանակցություններին16 հունվարի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության խմբավորումների մեծամասնությունը որոշել է մասնակցել խաղաղ բանակցություններին, որոնք կայանալու են հունվարի 23-ին Աստանայում: Այդ մասին հայտարարել է սիրիացի ապստամբների «Ֆաստաքիմ» խմբավորման ներկայացուցիչ Զաքարիա Մալախիֆիջին, հայտնում է RBK-ն Reuters-ի վրա հղումով: Նա նշել է, որ Դամասկոսի հետ բանակցություններում հարց է բարձրացվելու կրակի դադարեցման, հումանիտար օգնության առաքման և բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ: Գլխավոր թեմաներից մեկը կլինեն «Սիրիայի գործող իշխանությունների խախտումները», ասել է Սիրիայի ազատագրման բանակի ներկայացուցիչը: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը:Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |