Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման նախնական վարկածը հայտնի է![]() 16 հունվարի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ի առավոտյան Բիշքեկի արվարձանում վթարի ենթարկված թուրքական Boeing 747-ը, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին, որից հետո ընկել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամառանոցային թաղամասի վրա: Այդ մասին ասել է Ղրղզստանի Գերագույն խորհրդի տրանսպորտի և հաղորդակցությունների կոմիտեի նախագահ Մարատ Ամանկուլիևը, գրում է ՏԱՍՍ-ը 24.kg-ի վրա հղումով: «Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը վայրէջքի էր գնում արևելքից դեպի արևմուտք, սակայն, անցնելով թռիչքուղին, դիպել է ցանկապատին և ընկել ամառանոցների վրա: Հրդեհ է բռնկվել, զոհվածների մասին վերջնական տվյալներ դեռ չկան»,-ասել է Ամանկուլիևվը: Քաղավիացիայի ղեկավարի տեղակալ Բակիտ Ջունուշալիևն իր հերթին հայտարարել է, որ ինքնաթիռն, անցնելով թռիչքուղու վրայով, փորձել է շրջադարձ կատարել: «Թե ինչու է դա արվել, պարզ կլինի միայն հետաքննությունից հետո: Ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, մենք չգիտենք, թե ինչպես է գործել օդաչուն և ինչ որոշումներ է ընդունել»,-ասել է նա: Օդանավում անձնակազմի 4 անդամ է եղել և մեկ ուղեկցող: Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 ինքնաթիռ է կործանվել` ավելի քան 30 մարդ է զոհվել: Բեռնատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, այն կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ չվերթը: Ըստ Ղրղզստանի իշխանությունների տվյալների, իքնաթիռը վայր է ընկել ամառանոցային ավանի շրջանում, քանդվել է 32 բնակելի տուն: Ինքնաթիռի կործանման հետևանքով 8 մարդ, այդ թվում 6 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |