ԵՄ-ն կշարունակի աշխատել Իրանի հետ համաձայնագրի վրա![]() 16 հունվարի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը գոհ է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման աշխատանքից և հուսով է, որ այն կշարունակվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Այսօր մենք նշում ենք Իրանի միջուկային պայմանավորվածությունների իրականացման մեկնարկի մեկ տարին` արդյունքներ կան ինչպես Իրանի միջուկային պարտավորությունների, այնպես էլ իր պարտավորությունները կատարելու ԵՄ և ամբողջ միջազգային հանրության պատրաստակամության մասով»,-ասել է Մոգերինին լրագրողներին ԵՄ անդամ ԱԳ նախարարների նիստից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ ԵՄ և Իրանի առևտրատնտեսական հարաբերութուններում զգալի աճ է նկատվում: «ԵՄ-ն կշարունակի աշխատանքը, որպեսզի պայմանավորվածությունը կատարվի, առաջին հերթին, մեր իսկ անվտանգության համար»,-ասել է Մոգերինին: 2016-ի հունվարի 16-ից Իրանն ազատվեց իր դեմ միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների մեծ մասից: Այդ օրը ՄԱԳԱՏԷ-ն զեկույց ներկայացրեց` հաստատելով, որ երկրի իշխանությունները պատրաստ են իրականացնել միջուկային ծրագրի կրճատումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |