Կարեն Խաչանովն անցել է Australian Open-ի երկրորդ շրջան16 հունվարի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի թենիսի բաց առաջնության երկրորդ շրջան: Առաջնությունն առաջինն է Մեծ սաղավարտի մրցաշարերի թվում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 37.5 մլն դոլար: Առաջին շրջանում նա հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին 6:4, 3:6, 7:6 (11:9), 6:3, գրում է ՏԱՍՍ-ը: Հաջորդ շրջանում Խաչանովը կհանդիպի ֆրանսիացի Պիեռ Յուգ Էրբերի և ամերիկացի Ջեկ Սոքի հանդիպման հաղթողի հետ: 2016-ի հոկտեմբերի սկզբին Խաչանովը հաղթեց չինական Չենդու քաղաքում տեղի ունեցած մրցաշարում: Խաչանովի համար այդ տիտղոսն առաջինն էր կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մրցումներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |