Գումի շուկայի մսի վաճառակետերը կվերակազմակերպվեն![]() 16 հունվարի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Գումի շուկայի մսի վաճառակետերի վերակազմակերպումը սկսվել է: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ վերջին 2 ամսում 8 հանդիպում են ունեցել Խորենացի փողոցում մսամթերքի իրացման համար պատասխանատու անձանց հետո: «Արդյունքում համաձայնության ենք եկել, որ ամսի 15-ից սկսվեն շինարարական աշխատանքները»,- ասել է Դանիելյանը, հաղորդում է Arka գործակալությունը: Նա մանրամասնել է, որ վերակազմակերպումից հետո մսամթերքը կիրացվի բացառապես փակ տաղավարներում, որոցում կլինեն սառնարաններ, ինչպես նաև մշտական տաք և սառը ջուր: Դանիելյանը խուսափել է կոնկրետ ժամկետներ նշելուց: Դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը հանրապետության ամբողջ տարածքում հսկողական շրջայցեր է իրականացվել 816 տնտեսավարող սուբյեկտի մոտ՝ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում (ընտրանքային կարգով) և մսի վաճառքի կետերում: ՍԱՊԾ-ն հունվարի 16-ին ամփոփել է դրանց արդյունքները: Խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող սննդամթերքի) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: «580 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում՝ առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանութունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից և, նման խախտումները բացառելու համար, տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,-հայտնում են ծառայությունից: Ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր. «Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |