ՀՀ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական հակամարտությունների լուծման հարցերը26 հուլիսի 2007 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Վրաստանի իր գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ, որի ընթացքում երկու երկրների ԱԳՆ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերը, համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ անդրադարձան միջազգային կազմակերպություններում գործակցության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաեւ վերջերս վրացի իրավապահների կողմից Վրաստանի սահմանի ապօրինի անցման, մեղադրանքով ՀՀ քաղաքացիների ձերբակալումների խնդրին: ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման պայմանագրի վերաբերյալ բանակցություններին: Խոսելով տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին` նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացները եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Գելա Բեժուաշվիլին ներկայացրեց Աբխազիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ վրացական կողմի մոտեցումներն ու Հարավային Օսիայի խնդրի միջազգայնացմանն ուղղված քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |