Թուրքիայում հայկական Սբ Գևորգ վանական համալիրն անմխիթար վիճակում է16 հունվարի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է: Համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսում նույնպես ավիրակներ են,Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր եկեղեցին, բաղնիքը, որբանոցը, գերեզմանատունը: Այն զբաղեցրել է գյուղի վերին հատվածում գտնվող բավական ընդարձակ մի տարածք: Սուրբ Գևորգ համալիրն իր կառուցման օրից հարյուրավոր սաներ է ունեցել: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո երկար ժամանակ ապաստան է տվել այստեղ եկող գաղթականների անվերջ հոսքին: «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության ժամանակաշրջանում վանական համալիրը հանձնվել է Բիթլիսից եկած զինվոր Սադըք Էքրեմին: Էքրեմն ու իր զինվորները անխնա փորփրել են համալիրի տարածքը՝ գանձեր գտնելու հույսով: Տեղացիների խոսքով՝ վանական համալիրը տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել է գանձախույզների հարձակումներին, ինչի հետևանքով ավերվել է: Գյուղի բնակիչների վկայությամբ՝ մինչև 1990-ական թվականները եկեղեցու պատերին եղել են հսկա խաչեր և մի ձիավորի պատկեր, որոնք այնուհետև անհայտ անձանց կողմից առանց պատճառի քանդվել, ոչնչացվել են: Թուրքիայի շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը (ÇEKÜL) շուրջ 35 տարի առաջ վանական համալիրի պահպանման հայտ է ներկայացրել: Դրանից հետո Էլազըղի քաղաքապետարանն ու Հնագիտության ու էթնոգրաֆիյաի թանգարանը հաշվառման են առել համալիրի տարածքը: Սակայն դրանից հետո հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրի պահպանման կամ վերականգնման ուղղությամբ որևէ աշխատաք չի կատարվել: Թերևս, կարելի է նշել միայն այն, որ համալիրից կանգուն մնացած միակ կառույցը՝ կիսավեր եկեղեցին ու նրան շրջապատող փոքրիկ հողակտորը, ցանկապատվել է փշալարերով ու այդպես էլ մոռացության մատնվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |