5 տնտեսվարող է պատասխանատվության ենթարկվել՝ ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չանելու համար![]() 16 հունվարի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Հանձնարարվել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: «Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի է, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացել են և դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս չմնան սառցապատ տարածքներ: Վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա հսկողության տակ պահեն համատիրությունների և համապատասխան ծառայությունների աշխատանքները, նաև արագ արձագանքեն մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերին», - ընդգծել է Մարգարյանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |