Նախարարություն. Սբ Կաթողիկեի նոր ապակե դռան բռնակը նախագծից շեղումով է կատարվել17 հունվարի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դռան փոխարինում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: «Հուշարձանների բնագավառի մասնագետների քննարկման արդյունքում ընտրվել է ներկայացված լուծումներից լավագույնը: Դռան բռնակը և նախշազարդ դաջվածքն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված նախագծից շեղումով: Խնդիրը քննարկման փուլում է և առաջիկայում կտրվեն համապատասխան լուծումներ: Նոր դռան տարբերակ չի նախատեսվում», - ասաց Աբրոյանը: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: Կարդացեք նաև՝ Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում Լուսանկարը՝ Անի Սարդարյանի ֆեյսբուքյան էջից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |