Առողջապահության նախարարությունից 11 մեքենա է օտարվել

Առողջապահության նախարարությունից   11 մեքենա է  օտարվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենան ՀՀ կառավարության որոշմամբ հետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։

Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։

2016-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ կրճատվեց սպասարկող ծառայողական մեքենաների թիվը: Արդյունքում Գործադիրի հուլիսի 21-ի որոշմամբ կրճատվեց նաև 142 ծառայողական ավտոմեքենայի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսը՝ մոտ 91 մլն դրամով:

Կարդացեք նաև՝ 2017-ի պետբյուջեով պետմեքենաների վրա ծախսերը կրճատվել են 235 մլն դրամով

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---