Մոգերինի. Ապրիլյան խորհրդաժողովից կմեկնարկի Սիրիայի անցումային գործընթացը17 հունվարի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Բրյուսելում տեղի կունենա Սիրիայի հարցով լայնածավալ միջազգային խորհրդաժողով: Այդ մասին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ Մոգերինիի, Բրյուսելի խորհրդաժողովը պետք է սկիզբ հանդիսանա Սիրիայում անցումային քաղաքական գործընթացի և երկրի վերականգնման համար: Միջոցառումը կհաջորդի ՄԱԿ հովանու ներքո փետրվարի սկզբին Ժնևում կայանալիք միջսիրիական խաղաղ բանակցություններին, հայտնում է Deutsche Welle-ն: Սիրիայում զինված հակամարտության կարգավորման համար անհրաժեշ է վերադառնալ բանակցությունների ՄԱԿ շրջանակում: Այդ մասին նույն օրը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Ըստ նրա, Աստանայում Սիրիայի վերաբերյալ հանդիպումը, որը կազմակերպում են ՌԴ-ն և Թուրքիան, միջանկյալ քայլ կդառնա խաղաղության ճանապարհին: Սակայն երկարաժամկետ քաղաքական լուծում կարելի է գտնել միայն ՄԱԿ հովանու ներքո, ասել է Շտայնմայերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբները համաձայնության են եկել խաղաղ բանակցություններին մասնակցության մասին, որոնք մեկնարկելու են հունվարի 23-ին Աստանայում: Այժմ նրանք փորձում են համաձայնության գալ պատվիրակության կազմի մասին, որը մասնակցել է Սիրիայի բանակցություններին 2016-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |