Ժիրու. Իմ «կարիճը» Մխիթարյանի գոլից լավն էր17 հունվարի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն համեմատել է «կարիճի» իր գոլը «Կրիստալ Փելեսի» դարպասին «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նմանատիպ գոլի հետ «Սանդերլենդի» դարպասին: «Իրականում, «Փելաքսի» հետ խաղի ընդմիջման ժամանակ թիմակիցներս «հոգուս հետ էին խաղում»` ասելով, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն էր: Խելագարվելու բան է, որ մեկ շաբաթվա ընթացքում 2 այդքան նման գոլ է իրացվել»,-ասել է Ժիրուն, գրում է Sports.ru-ն Sky Sports-ի վրա հղումով: «Այո, Հենրիխն էլ ամեն ինչ հիանալի արեց, բայց ես կարծում եմ, որ իմ գոլն ավելի լավն էր: Իսկ եթե լուրջ` դա զուտ խոսակցություններ ու կատակներ են հանդերձարանից, ուղղակի մենք բոլորս զարմացած էինք»,-հավելել է Ժիրուն: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում, փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 86-րդ րոպեին դարձավ անհավանական գոլի հեղինակ` Զլատան Իբրահիմովիչի փոխանցմամբ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |