Դավիթ Ապցիաուրի. Կովկասում սառեցված հակամարտություններ չկան, կան սառեցված խնդիրներ26 հուլիսի 2007 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Կովկասում չկան սառեցված հակամարտություններ, կան սառեցված խնդիրներ»,- ասել է Լիտվայում Վրաստանի դեսպան Դավիթ Ապցիաուրին միջազգային ամառային Ակադեմիայի ժամանակ, որը անցնում է լիտվական կոնֆերանս-կենտրոն «Դուբինգյայում» եւ նվիրված է մերձբալթյան-սեւծովյան համագործակցությանն ու Ռուսաստանի դերակատարությանը «սառեցված հակամարտություններում»:«Մեր դիրքորոշումն այսօր այսպիսին է. մենք բոլորս շատ ժամանակ եւ բազմաթիվ հնարավորություններ ենք բաց թողել, սակայն պետք է առաջ գնալ,- ասել է դեսպանը: - Պետք է հեռանալ ընդունված ստերեոտիպերից եւ ուղիղ երկխոսություն տանել կողմերի միջեւ, որպեսզի ընդհանուր հայտարար գտնվի: Վրաստանը ակտիվորեն զարգանում է, եւ մեզ հետ Աբղազիան եւ Օսիան եւս շատ բանի կարող են հասնել»: Լիտվայում Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ «Ռուսաստանն այդ իրադրությունում անկասկած հանդիսանում է մեծ ընտանիքի այն անդամը, ով իրեն պահում է ոչ այնպես, ինչպես ընդունված է»,- հաղորդում է Կավկազ-Պրեսս-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |