Դիարբեքիրում ոստիկանական մեքենա է պայթեցվել. 4 մարդ է զոհվել17 հունվարի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել: Անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել 2 ոստիկան, Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու նպատակով: Պայթյունն իրականացնելու կամ դրա հետ կապ ունենալու համար արդեն ձերբակալվել է 3 հոգի: Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս գավառում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ը վիրավորվել է քրդերի հետ մարտերում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |