ՍԱՊԾ-ն կայցելի հացի, մսի, զովացուցիչների շուկաներ և ջերմոցներ17 հունվարի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները կայցելեն հացի, մսի, զովացուցիչ ըմպելիքների շուկաներ և ջերմոցային տնտեսություններ: Այս մասին նշվել է ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ կառույցի ղեկավար Իշխան Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝ սննդի շղթայի օպերտորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ»,- նշել է ՍԱՊԾ պետը և առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել ներկայումս հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ընպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել, որ մարզերում հայտնաբերվեն ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝ նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց: Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելուն ուղղված քայլեր: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 17-ին հայտնել է, որ Գումի շուկայի մսի վաճառակետերի վերակազմակերպումը սկսվել է: Նա նշել է, որ վերջին 2 ամսում 8 հանդիպում են ունեցել Խորենացի փողոցում մսամթերքի իրացման համար պատասխանատու անձանց հետո: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |