Լավրով. ԼՂ «գրավյալ տարածքները» կվերադարձվեն Բաքվին միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին (վիդեո) 17 հունվարի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Լավրովն ասել է, որ այն աբստրակտ ինչ-որ հակամարտություն չէ, ոչ էլ «բացառապես Ադրբեջանի ներքին գործը»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծումների մի ամբողջ հավաքածու գոյություն ունի, առաջին հերթին ՄԱԿ ԱԽ հակամարտության ամենաթեժ ժամանակ ընդունվածները, որով պահանջվում էր դադարեցնել կրակը»,-հիշեցրել է Լավրովը: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունները մինչ օրս իրողություն չեն դարձել ԵԱՀԿ ներսում փոխհամաձայնության բացակայության պատճառով: Լավրովը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրացումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և շփման գծում դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ: «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը, որն անհրաժեշտ է սրացումները կանխելու համար, չի կարող կյանքի կոչվել, քանի որ բացակայում է փոխհամաձայնությունը ԵԱՀԿ-ում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ փոխհամաձայնության բացակայության պատճառների մասին «կարելի է հետաքրքվել այդ կազմակերպության ներկայացուցիչների մոտ»: Լավրովը ասել է նաև, որ ամեն ինչ ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունել և ստորագրել են ՀՀ և Ադրբեջանի նախագահները: «Վեճերի խաղաղ կարգավորումը այնտեղ ամրագրված է շատ որոշակիորեն»,-ասել է Լավրովը: Նա նշել է, որ մեծ մտահոգություն են առաջացնում 2016-ի ապրիլի արյունալի դեպքերը: Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն է ունեցել այդ պահին արյոււնահեղությունը դադարեցնելու գործում»: Երևանն ու Բաքուն բանակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սկզբունքներն, ի թիվս այլ կետերի, ենթադրում են փախստականների վերադարձ, ԼՂՀ անվտանգության գոտու հանձնում՝ բացառությամբ ՀՀ հետ ցամաքային կապի համար ստեղծվելիք միջանցքի, խաղաղապահների տեղակայում ու ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվե: Տեսանյութը՝ ՏԱՍՍ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |