ԱՄՆ. Քրդական խնդրի լուծման համար Թուրքիան պետք է օգտագործի ոչ միայն զենքը, այլեւ դիվանագիտությունը26 հուլիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Քրդական խնդրի միայն ռազմական կարգավորումը բավական չէ, պետք է նաեւ դիվանագիտական ջանքեր ներդրվեն: Այդ մասին հայտարարել է բրիգադային գեներալ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գործողությունների բաժնի տնօրեն Ռոբերտ Հոլմսը: «Թուրքիան պետք է օգտագործի դիվանագիտությունը, որպեսզի լուծի Քրդական Աշխատանքային կուսակցության (PKK) ահաբեկչության խնդիրը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից PKK-ին զինամթերքի հնարավոր մատակարարմանը, ապա ես պետք է համապատասխան զեկույց տեսնեմ որպես փաստարկ, որպեսզի պատասխան տամ»,- նշել է Հոլմսը:Հիշեցնենք, որ Թուրքիան պատրաստվում է սահմանամերձ ռազմական օպերացիա ձեռնարկել Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ներկա դրությամբ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին թուրքական զորքերի 135-հազարանոց կոնտինգենտ է կենտրոնացել: Թուրքիայի վարչապետն ու Գլխավոր շտաբի ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտարարել են քրդերի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |