Ազգային պատկերասրահի հավաքածուն պահպանության խնդիր ունի17 հունվարի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է մոտ 40.000 թանգարանային առարկա, որի մի մասը ներկայացված է մշտական ցուցադրության պատկերասրահի 56 սրահում, ՀԱՊ մասնաճյուղերում, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների տեսքով: Սակայն թանգարանային առարկաները պահպանության խնդիր ունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ նշելով, որ պատկերասրահում ջերմության, խոնավության, նկարների պահպանության խնդիրը եղել է և այսօր էլ առկա է: «Պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Ունենք կաթսայատուն, ամբողջ օրն աշխատում է, բայց շենքում ձմռանը ցուրտ է լինում, ամռանը՝ շատ շոգ: Պատուհաններն են հին: Մեր ժառանգությունը, հարստությունը վատ պայմաններում է: Անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա՝ հավելելով, որ ղեկավարությունը պատկերասրահի նոր շենք կառուցելու ծրագիր ունի, գրում է Panorama.am-ը: Ծատուրյանի խոսքով, հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, եթե հնարավորություն չկա նոր շենք կառուցելու համար, ապա պետք է այսօրվա շենքում սկսել թանգարանային առարկաների պահպանմանն ուղղված աշխատանքներ կատարել: Նա հավելել է, որ վերականգնման բաժինն ունի 9 մասնագետ, ովքեր ամբողջ օրը «խեղդված աշխատում են»: Նա նշել է, դեռևս որևէ կտավ չի ոչնչացվել պահպանման վատ պայմանների պատճառով, սակայն կա կտավ, որ այնքան է վնասվել, որ չի կարելի ցուցադրել: 2016-ի փետրվարին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվել է Պատկերասրահի նոր շենքի 6 հայեցակարգային նախագիծ՝ Կառավարության ընդունելությունների տան ներկայիս շենքի տարածքում կառուցվելու համար նախատեսված: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |