Թանկյան. Փայլանն իսկական հերոս է17 հունվարի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում իսկական հերոս է անվանել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որն իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Նա մասնավորապես գրել է. «Այս նշանավոր օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարել է, Էրդողանի կառավարությունը հեռացնում է պատգամավորին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ցեղասպանության մասին հալածանքներից զերծ հասարակությունում և շատ վտանգավոր է, երբ հետևանքներն անխուսափելի են: Ես եզակի պատիվ եմ ունեցել հանդիպելու նրա հետ անցյալ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»: Կարո Փայլանը թուրքական մեջլիսում հունվարի 14-ի իր ելույթում մեծ աղմուկ է հանել Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: Նրա դեմ հայց է ներկայացվել դատախազություն: Թուրք պատգամավոր Արիֆ Քյոռօղլունի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին: Ընթերցեք նաև. Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |