Արամ Մանուկյանի կալանավորումը երկարացվել է ևս 2 ամսով![]() 17 հունվարի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 17-ին ևս երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը: Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի համար սպասելի էր դատարանի որոշումը: Հենց այդ կանխորոշված ելքից ելնելով էլ Մանուկյանը չէր ներկայացել դատարան: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանին մինչ վճռի հրապարակումը տեսակցել էր պաշտպանը: «Ասաց գամ ի՞նչ անեմ: Ամեն անգամ նույն բանն է լինում: Հավատ չունի, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Բաղդասարյանը, մեջբերում է «Ա1+»-ը: Նա տեղեկացրել է, որ Մանուկյանի առողջական վիճակն էլ հիմա լավ է, առանց հենակների քայլում է: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |