Մովսիսյան. Հուսով եմ` ՀՀ-ն կմասնակցի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-18-ին18 հունվարի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այժմ խաղում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում, կարծում է, որ 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի մրցումների պատմության մեջ: «Ես ճանաչում եմ ռուսներին, լավ գիտեմ այդ մարդկանց: Նրանք շատ բարեհամբույր են: Ես կարծում եմ, որ 2018-ին կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի բոլոր նախորդ մրցումներից: Ռուսաստանում ուզում են ապացուցել, որ այնտեղ ամեն ինչ այդքան վատ չէ: Շատերը հիմարություններ են ասում Ռուսաստանի մասին` նստած համակարգչի կամ հեռուստացույցի առջև, ոչ մի անգամ չլինելով այդ երկրում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են ընկերներս: Հուսով եմ, որ Հայաստանը ևս կմասնակցի մրցաշարին: Կարծում եմ, որ Ռուսաստանը աշխարհի առաջնությունն ընդունած լավագույն երկրներից կլինի: Ռուսները բարեհամբույր են, ձգտում են լավագույնը լինել, ֆինանսներ են ծախսում այդ ամենի համար: Հավանաբար, դա կլինի Աշխարհի գավաթի ամենաանվտանգ խաղարկություններից մեկը»,-ասել է Մովսիսյանը, գրում է Championat.com-ը` ESPN FC-ի վրա հղումով: 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |