Թալիշում համայնքապետարան և հանդիսությունների սրահ է կառուցվում18 հունվարի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի կառուցման շինարարական աշխատանքները՝ իրենց օժանդակ ենթակառույցներով: Այս մասին ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ պատրաստ են նաև 50 բնակելի տների տեղակապման նախագծերը, հայտնում է «Արցախպրես»-ը: «Արդեն պատրաստ է Թալիշի ամբողջական վերականգնման ծրագիրը: Շինարարության առաջին փուլում սկսված են քանդման ու հարթեցման աշխատանքները: Արդեն ծավալվել է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը: Առաջիկա օրերին կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի կառուցումը: Նոր ուսումնական տարում Թալիշում կհնչի դպրոցական առաջին զանգը»,- հավելել է Կ. Շահրամանյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, Թալիշի բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ բոլոր կառույցներն իրականացվում են գյուղի՝ անվտանգ և թշնամու կողմից չդիտարկվող հատվածներում, որոնք պարտադիր կունենան ապաստարաններ: ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված կլինի Նա հայտարարել էր, նաև օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |