ՌԴ ռազմական փորձագետ. «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը Գյումրիի ռազմակայանում տրամաբանական կլինի![]() 18 հունվարի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը տրամաբանական կլինի Գյումրիի ռուսական ռազմակայանում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ «Վոեննոե օբոզրենիե» հանդեսում հրապարակված Եվգենի Դամանցևի հոդվածում: Հեղինակը նշում է, որ «Նեբո-Մ» համալիրը Հայաստանում «արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից գնված իսրայելյան Green Pine կայանին, ինչպես նաև կկարողանա Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքների հսկայական հատվածներ վերահսկել»:«Որպես փոքր չափի թիրախների հայտնաբերման միջոց «Նեբո-Մ»-ը բազմակի անգամ գերազանցում է իսրայելյան արտադրության նմանատիպ EL/M-2084 կայանի` («Երկաթե գմբեթ») հնարավորությունները, ասվում է հոդվածում: «Նեբո-Մ» համալիրները միավորում են հրթիռային հարձակման մասին զգուշացման համակարգի, հեռահար ռադիոտեղորոշման և զենիթահրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարի գործառույթները: 2017-ի տվյալներով Ռուսաստանի ԶՈւ-ն այդպիսի ավելի քան 10 համալիր ունի, որոնք տեղակայված են Արևելյան և Արևմտյան շրջաններում: «Նեբո-Մ» համալիրն աչքի է ընկնում եզակի պարամետրերով: Այն դասվում է դեցիմետրային դիապազոնի առավել հզոր ռադիոտեղորոշման համալիրների շարքին և ունի 100 կՎտ հզորությամբ սեփական գեներատոր: Ըստ հեղինակի, «Նեբո-Մ» ռաիոտեղորոշիչ համալիրը ռադիոտեխնիկական հետախուզման միակ շարժական միջոցն է, որը կարող է կատարել հրթիռային հարձակման մասին զգուշացման գործառույթներ, ինչպես ցածր, այնպես էլ միջին բարձրության գերձայնային և հիպերձայնային հրթիռների և թռչող սարքերի պարագայում: Ընդ որում, բավականին ժամանակ է ապահովվում հրթիռի գործարկման պահից թիրախին հասնելու միջև: Համալիրը նաև կարելի է արագ տեղափոխել հրթիռային հարձակման ենթակա այս կամ այն հատված: Հոդվածում նշվում է, որ հարավ-արևմտյան օդային ուղղությունը շատ անկանխատեսելի է, որտեղ նկատվում է ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ավիացիայի մեծ ակտիվություն, որը տեղակայված է Թուրքիայի և Արաբիայի ավիաբազաներում: Նշվում է, որ հեռանկարում գնալով ավելի հաճախակի են անցկացվելու թուրքական «Յիլդիրիմ» օպերատիվ մարտավարական հրթիռների փորձարկումներ: Հեղինակը կարծում է, որ աճում է վտանգը նաև Վրաստանի կողմից, որի Վազիանի ռազմակայանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ԶՈւ խոշոր զորակազմ: «Նեբո-Մ» համալիրը կարող է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկեր հայտնաբերել 200-250 կմ հեռավորության վրա սեկտորային ռեժիմով և 160 կմ հեռավորության վրա` շրջանակային ռեժիմով: Համալիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ կարող է 1200 կմ բարձրության վրա հայտնաբերել նաև արտամթնոլորտային թիրախներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |