SkyScanner. 2017-ին ՀՀ-ն կլինի ռուսաստանցի ճամփորդների նախընտրած ուղղությունների թոփ-10-ում![]() 18 հունվարի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Այդպիսի տվյալներ կան SkyScanner զբոսաշրջային ծառայության կանխատեսման մեջ, որը կազմել է ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների համար: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Ըստ կանխատեսման, Սլովակիան և Իրանն ամենապահանջված ուղղությունները կլինեն 2017-ին: Առաջին եռյակը եզրափակում է Վրաստանը: Ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վիճակագրությունը: Այն 15 ուղղությունը, որոնց պահանջարկը 2016-ին աճել է, պահանջված կլինի 2017-ին: 4-րդ տեղում Տանզանիան է, 5-ում` Ադրբեջանը, 6-րդը Հայաստանն է, որին հաջորդում են Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Բուլղարիան, Կուբան, Հարավային Կորեան, Կանադան և Պանաման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |