ՌԴ դեսպանի սպանության գործով Անկարայում ոստիկան և ցուցահանդեսի կազմակերպիչ է ձերբակալվել![]() 18 հունվարի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ցուցահանդեսի կազմակերպիչը և մեկ ոստիկան: Իզմիրի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում էլ ավելի վաղ ձերբակալվել էր 5 հոգի, որոնցից 4-ը` ոստիկան: Նշվում է, որ դեսպանի սպանության գործի հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ միասին, Diken.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |