Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կքննարկվի![]() 18 հունվարի 2017 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten և Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը, հայտնում է Berlingske պարբերականը: Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացնում նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում են` ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից: Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է. «Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն... այժմ հերթը քաղաքական գործիչներին է»: 2015 թվականին Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարել էր, որ երկիրը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում: Նույն թվականին մայրաքաղաք Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիր էր բացվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |