Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից19 հունվարի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից, գրում է «Կոմերսանտը» Washington Post-ի վրա հղումով: Ավելի վաղ Ասանժը խոստացել էր համաձյնվել արտահանձնմանը, եթե ներում շնորհվի Չելսի Մեննինգին, որը մոտ 700.000 գաղտնի ֆայլեր էր փոխանցել կայքին: ԱՄՆ նախագահը կրճատել է նախկին զինվորականի ազատազրման ժամկետը 28 տարով: Մեննինգը բանտից դուրս կգա արդեն մայիսի 17-ին: Այնուամենայնիվ, Ասանժը փաստաբանների միջոցով հայտարարել էր, որ իր առաջադրած պայմանը չի կատարվել: «Ակնհայտ է, որ այն, ինչ արեց Օբաման, այն չէ, ինչին մտադիր էր հասնել Ասանժը: Նա ասել էր, որ Չելսի Մեննինգն ընդհանրապես չպետք է պատասխանատվության ենթարկվեր և տասնյակ տարիների ազատազրկման դատապարտվեր, և որ նա անհապաղ պետք է ազատ արձակվեր»,-գրել է փաստաբան Բարիի Փոլակը: Ավելի վաղ Ասանժը չէր բացառել իր արտահանձնումը ԱՄՆ: Այդ մասին նա հայտարարել էր WikiLeaks-ի Twitter աքաունթում: «Եթե Օբաման ներում շնորհի Մեննինգին, Ասանժը համաձայնություն կտա ԱՄՆ արտահանձնվելուն, թեև արդարադատության նախարարության գործը հակասահմանադրական է»,-ասվում էր պորտալի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |