Դինքի սպանությունից 10 տարի է անցել. Հետաքննությունը դեռ չի ավարտվել![]() 19 հունվարի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: 2015-ին պարզվել է, որ Դինքի սպանության համար 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը սպանության օրը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011-ին ոչնչացրել էր, ինչի հետևանքով կորել էին նաև 2007-ի հեռախոսազանգերի արձանագրությունները: Հեռախոսազրույցների և տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրությունից նաև պարզ է դարձել, որ սպանության օրը Սամասթին 6 ոստիկան է հետևել: Նրանք դեպքի վայրում են եղել սպանությունից առաջ և հետո՝ գաղտնի հետևելով Սամասթին: Պարզվել է, որ ոստիկաններից մեկը Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ենթասպա է: Բացի այդ, 2015-ին Դինքի սպանության գործով մեղադրական նոր եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Փաստաթղթում նշվում է, որ Դինքի սպանության ամեն մանրուքի մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն կանխելու համար ոչինչ չեն արել: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պետական ծառայողներից շատերի պարտականությունն է եղել կանխել հանցագործությունը, պարտավոր են եղել պաշտպանել Դինքի անձը, սակայն աջակցել են հանցավոր զինյալ խմբավորմանը և անգամ գաղտնի զեկույցներ ու փաստաթղթեր են ոչնչացրել։ 2016-ին Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակում հերթական նոր փաստեր են ի հայտ եկել: «Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝ Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ: 2016-ին նաև մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին: Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնելու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով: Կարդացեք նաև՝ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները». Հանցագործը գիրք է գրել Կարդացեք նաև՝ Դինքին սպանողի հետ լուսանկարված սպաներն աշխատանքից ազատվել են գյուլենական լինելու պատճառով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |