«Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2015-16-ին աշխարհի ամենաեկամտաբեր ակումբը![]() 19 հունվարի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր եկամուտներով դարձել է 2015/2016 խաղաշրջանի աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն` առաջ անցնելով բազմակի առաջատար իսպանական «Ռեալից», որն այդ տիտղոսին է արժանացել 11 անգամ: Ըստ միջազգային աուդիտորական Deloitte ընկերության ամենամյա «Դրամական լիգա» հետազոտության, «ՄՅու»-ն 2015/2016 խաղաշրջանում վաստակել է €689 մլն (£515,3 մլն), ինչը գրեթե €170 մլն ավելի է նախորդի համեմատ: Ընդ որում, անգլիական պրեմիեր լիգայի 20 ակումբի համախառն եկամուտը ևս ռեկորդային էր` ավելանալով 12%-ով և հասնելով 7.4 մլրդ եվրոյի: €620,1 մլն ստացած Մադրիդի ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել և չի կարողացել առաջ անցնել իր հիմնական մրցակից «Բարսելոնայից» (€620,2 մլն): Աշխարհի ֆինանսապես ամենահաջող ակումբների առաջին 5-յակում են նաև գերմանական «Բավարիան» (€592 մլն) և անգլիական «Մանչեսթեր Սիթին» (€524,9 մլն): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |