«Զարյա» ակումբի գլխավոր մարզիչ. Կադիմյանը լավ տեխնիկա ունի19 հունվարի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը պարզաբանել է, թե ինչու է որոշել իր թիմում ընդգրկել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանին: «Նա երիտասարդ ֆուտբոլիստ է: Ճանաչում եմ նրան «Օլիմպիկի» կազմում իր խաղով: Նա ինձ դուր էր գալիս, կենտրոնական հարձակվող էր, գոլեր էր խփում: Նա լավ արագություն ունի, տեխնիկա, լավ է կլարողանում պայքարել «վերևում»,-ասել է Վերնիդուբը` հավելելով, որ հուսով է, որ երիտասարդ կիսապաշտպանին կհաջողվի նորովի բացահայտվել «Զարյայի» կազմում, հայտնում է « Sputnik-Արմենիան» ` ուկրաինական «Ֆուտբոլ-24» սպորտային պորտալի վրա հղումով: «Ամեն ինչ նրա ձեռքերում է»,-ասել է մարզիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ, ուր տեղափոխվել է «Կարպատներից»: Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի: 2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |