Հնագետներն Իսրայելում Սողոմոն արքայի դարաշրջանի ամրոց են պեղել19 հունվարի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Թամնա դաշտավայրում հնագետները հայտնաբերել են հնագույն պաշտպանական ամրոցի ավերակներ, որոնք թվագրվում են Դավիթ և Սողոմոն արքաների ժամանակաշրջանով՝ Ք.ա. 10-րդ դար: The Journal of Archaeological Science: Reports-ին հղումով Gazeta.ru-ն հաղորդում է, որ հայտնաբերվել է նաև ավանակների համար նախատեսված ախոռ, ինչը վկայում է պաշտպանական լավ մշակված համակագի և հեռավոր բնակավայրերի հետ առևտրի կարևորության մասին: Ամրոցը գտնվել է Սողոմոն թագավորի պղնձի հանքերից ոչ շատ հեռու: «Չնայած Հին կտակարանում որևէ նկարագրություն չկա Սողոմոն թագավորի հանքերի մասին, բայց կա հիշատակում Արավա դաշտավայրում Իսրայելի և Եդովմի միջև զինված հակամարտության մասին»,- ասել է հնագիտական խմբի ղեկավար դոկտոր Էրեզ Բեն-Յոզեֆը: Նա հայտնել է նաև, որ այդ ժամանակ՝ երկաթե դարում, պղինձը եղել է հազվադեպ հանդիպող և դժվար հասանելի նյութ, և դրա համար պայքարը հանգեցրել է զինված բախումների: Դատելով պաշտանական համակագից, Սողոմոնը թագավորել է անկայուն և ռազմական սպառնալիքներով լի մթնոլորտում: Հնագետը նշել է, որ Հին կտակարանում նկարագրված այդ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները պատմական ճշտության տեսանկյունից կարելի է վիճարկել, բայց տվյալ դեպքում հնագիտական տվյալներին դրանք չեն հակասում: Սողոմոն Իմաստունը Հրեաստանի (Իսրայել-Հուդայի) թագավորն է եղել մ․թ․ա․ մոտ 950 թվականից։ Դավիթ թագավորի որդին է, գահակիցը (մ․թ․ա․ 967 թվականից) և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |