Օբաման հորդորել է Թրամփին չկապել ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային զենքի կրճատման հետ![]() 19 հունվարի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման կոչ է արել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չկապել ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային սպառազինության կրճատման հետ: «Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել Ուկրաինայի տարածքը և միջամտել Ուկրաինայի գործերին»,-ասել է Օբաման` պարզաբանելով դիրքորոշումն իր վերջին մամուլի ասուլիսում, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, պետք չէ այլ հարցերի հետ կապակցել այն, քանի որ պատժամիջոցների սահմանումը կոնկրետ պատճառներ ունի: ՌԴ դեմ պատժամիջոցները գործում են 2014-ից, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Մյուս կողմից Բարաք Օբաման հավանություն է տվել միջուկային գործարքի վերաբերյալ ՌԴ հետ բանակցելու Թրամփի մտադրությանը: «Եթե Թրամփին հաջողվի իրոք վերսկսել այդ բանակցությունները, կարծում եմ, մեր երկրների համար շատ հնարավորություններ կլինեն կրճատելու մեր արսենալները»,-հայտարարել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Այդ մասին նա հայտարարել է անգլիական Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցներում: Թրամփը հայտարարել է, որ կարելի է միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագիր կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |