ԳԴՀ դատախազությունը կասկածում է թուրք իմամներին լրտեսության մեջ![]() 19 հունվարի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում կասկածում են, որ Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) իմամներն Անկարային տեղեկություներ են փոխանցել ԳԴՀ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին: Լրտեսության կասկածանքով հետաքննություն է սկսվել: Այդ տեղեկությունը հաստատել է գերատեսչության ներկայացուցիչը` հաստատելով Բունդեսթագի Կանաչների կուսակցությունից պատգամավոր Ֆոլկերա Բեկի խոսքերը, հայտնում է dw.com-ը: Քննչական մարմինները կասկածում են, որ Գյուլենի կողմնակիցների մասին տեղեկությունները հաղորդելու կարգադրությունը տվել է Կրոնական գործերի պետական վարչությունը` Diyanet-ը, որը պատասխանատու է նաև Գերմանիայում գործող վերոնշյալ կազմակերպության համար: ԳԴՀ ՆԳՆ պետքարտուղար Օլե Շրյոդերը Բունդեսթագում հայտարարել է, որ դաշնային շրջանները պետք է ստուգեն, արդյոք DITIB-ը կատարում է այդ կրոնական միության պահանջները: Ըստ նրա, Գերմանիայի կառավարությունը պետք է հետևի գործընթացին և համապատասխան եզրակցություններ անի: Մասնավորապես, հարկ կլինի ստուգել, արդյոք արդարացված է այն կարգավիճակը, որ ունեն իմամները: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |