Իտալիայում հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ. Կան զոհեր![]() 19 հունվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական Իտալիայի Աբրուցցո շրջանի Գրան Սասո լեռներում ձնահյուսի հետևանքով Rigopiano di Farindola հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ: Կան զոհեր, հյուրանոցում կարող էր մոտ 30 մարդ լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով փրկարարները մի քանի ժամ շարունակ փորձել են հասնել հյուրանոց: «2 մարդ է փրկվել` հենց նրանք են օգնություն խնդրել: Կան վիրավորներ, սակայն, դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորել»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում Պեսկարա գավառի ղեկավար Անտոնիո դի Մարկոն: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան: Ձնահյուսը, որի պատճառը հավանաբար ավելի վաղ տեղի ունեցած երկրաշարժն էր կենտրոնական Իտալիայում, ամբողջությամբ ծածկել է հյուրանոցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |