ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը ՀՀ-ինն է, բայց Բելառուսի պատճառով հարցը հետաձգվել է19 հունվարի 2017 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է: Այս մասին հունվարի 19-ին կառավարությունում լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հասկանանք` ինչ է կատարվել: Ընդունվել է որոշում, համաձայն որի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում՝ համաձայն ռուսական այբուբենի՝ առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար», - ասել է Քոչարյանը, գրում է Aysor.am-ը: «Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար և մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի», - նշել է նա: Փոխարտգործնախարարը կրկնել է՝ այդ տեղը Հայաստանինն է: Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի քարտուղարությունը ստանձնելուն Շավարշ Քոչարյանը պատասխանել է` Ղազախստանը չի խոչընդոտել: «Իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցության պատճառով գագաթաժողովին, հարցի լուծումը հետաձգվել է», - ասել է նա: 2017-ի հունվարի 1-ից հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերջնական ընտրությունը դեկտեմբերի 26-ին կրկին հետաձվեց մինչև 2017թ. ապրիլ։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |