ՀՀ-ն ու ԱՄԷ-ն վերացնում են վիզային ռեժիմը![]() 19 հունվարի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման նախագծին: Նշվել է, որ «ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: ՀՀ Կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերություններն ու բազմաճյուղ գործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Նշվում է, որ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում է մոտ 70 հյուպատոսություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |