Սիրիայի ընդդիմադիր քրդական միավորումը չի ընդունի Աստանայի հանդիպման արդյունքները![]() 19 հունվարի 2017 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ժողուժերը» կազմված են առավելապես քրդական ջոկատներից, նաև արաբական, և մասնակցել են «Իսլամական պետության» դեմ գործողություններին: «Քանի որ մեզ չեն հրավիրել մասնակցելու այդ բանակցություններին, մենք չենք ճանաչում ոչ խորհրդաժողովը, ոչ էլ դրա արդյունքները»,-ասել է Սելոն: Ըստ նրա, իրենց չհրավիրելու որոշման հեղինակները Թուրքիայի իշխանություններն են: Նա նշել է, որ հրավեր չի ստացել նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որին Թուրքիան համարում է ՔԱԿ կողմնակիցը: Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտարարել էին, որ Աստանա մեկնելու հրավեր է ստացել «Սիրիայի քրդական ազգային խորհուրդը»: Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանությունների բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա փետրվարի 23-ին: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Իրաքի ԱԳ նախարարն ավելի վաղ հորդորել էր հրավիրել հանդիպմանը ինչպես սիրիացի, այնպես էլ իրաքցի քրդերին: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |