Հուլիսի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Կոսովո

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կոսովո` խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների, ինչպես նաեւ բազմազգ ուժերի բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, օգոստոսի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:



Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մասնակցում են Կոսովոյումընթացող խաղաղպահ առաքելությանը հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Ներկայումս Կոսովոյում է գտնվում ՀՀ խաղաղապահների յոթերորդ հերթափոխը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---