ԱԺ պատվիրակությունն` Իսրայելում. Ուռուցքաբանության և բժշկական կրթության ոլորտներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել19 հունվարի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17- ին սկսվել է ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը, Կարեն Սարիբեկյանը, Տաճատ Վարդապետյանը և Կարեն Շահմուրադյանը: Ազգային ժողովի և Քնեսետի բարեկամական խմբերի համատեղ նախաձեռնությամբ նախորդ տարի՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում հիմնադրվել է «Հայ-իսրայելական հասարակական միջազգային ֆորումը», որի նպատակն է աջակցել և հարթակ ստեղծել երկու երկրների հասարակությունների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Հունվարի 17-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թել Ավիվի «Ասուտ» առողջապահական համալիրի ղեկավարության, բժշկական անձնակազմի, անվանի բժիշկների, ինչպես նաև բժշկական կրթության պատասխանատուների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասնավորապես վերաբերում են հիվանդանոցային կառավարմանը, օնկոլոգիային և քիմիաթերապիային: Քննարկվել է նաև այն հարցը, ըստ որի հայկական կողմից յուրաքանչյուր կրթական մոդուլի ընտրության դեպքում, այն ունենա Հայաստանի պահանջներին համահունչ ծրագրեր: Երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով հայաստանյան պատվիրակության կազմում Իսրայել են մեկնել նաև ֆորումի համանախագահ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական, BBC ռուսական ծառայության լրագրող, մշակութաբան Մարկ Գրիգորյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, Իսրայել-Հայաստան առևտրի պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը, Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր գլխավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը: Այցելության ընթացքում կողմերը կարևորել են նաև մշակութային փոխադարձ ծրագրերի իրագործումը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Էլիյա Կահվեջյանի՝ Երուսաղեմը 1930-ականներին արտացոլող լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման և նախապատրաստման շուրջ: Բիզնես ոլորտի շրջանակում պատվիրակության անդամներն ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում փորձ է արվել բացահայտել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները թե՛ ներդրումների և թե՛ հետազոտությունների ոլորտներում: Հանդիպումներ են եղել «Նեշեր» գործարանում, «Կֆար – Վիցկին» գյուղատնտեսական կիբուցում, «Կորետ» իսրայելական տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրինության, ինչպես նաև Ինվեստիցիոն բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի շարք ներկայացուցիչների հետ: Վերոհիշյալ հանդիպումները հիմնականում կրել են ճանաչողական բնույթ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները և համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանդիպումներին մասնակցել են նաև Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և Իսրայելի Պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |