Ադրբեջանը բանակցում է ՌԴ հետ նոր սպառազինություն գնելու շուրջ![]() 19 հունվարի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Բաքուն բանակցում է Մոսկվայի հետ նոր սպառազինության առաքումների մասին և շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգեր գնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այո, մենք բանակցում ենք նոր գնումների շուրջ: Ձեզ լավ է հայտնի, թե որքան զարգացած է ՌԴ ռազմարդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք ձեռք բերել հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինություն, նոր մշակումներ: Դա վերաբերում է և ուղղաթիռներին, և պաշտպանական համակարգերին` ամբողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,-նշել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի և ՌԴ միջև նոր պայմանագրերի հեռանկարները սպառազինության ոլորտում «լավն են»: «Հայտնի է, որ մինչ օրս մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել ՌԴ հետ սպառազինության ոլորտում, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է»,-ասել է Ալիևը: Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի ռազմական ներմուծման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկիրն է, այլև այդ երկրին զենք-զինամթերք վաճառող միակ խոշոր տերությունը: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, ապրիլի 8-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Նա հավելել էր նաև, որ «եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»: Ընթերցեք նաև. Պատգամավոր. Ռուս-ադրբեջանական գործակցությունը շատ թանկ նստեց հայերի վրա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |