Դեմիրթաշը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ![]() 19 հունվարի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ կալանավայրից նամակ է հղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը: Այդ գրության մեջ մասնավորապես ասվում է. «Արդեն 10-րդ տարին է, որ Հրանտ Դինքը մեզ հետ չէ: Անցած 10 տարիների ընթացքում, ցավոք, չկարողացանք մեր երկիրը դարձնել այնպիսի երկիր, որտեղ բոլորը կարող են ազատ ապրել: Այդ պատճառով Հրանտի առջև ամոթով ենք մնացել: Սակայն մենք ծնկի չենք եկել»: Դեմիրթաշը շեշտել է, որ այսքան ժամանակ չի բացահայտվում Դինքի սպանողների ու նրանց հետ կապված անձանց անունները, բայց բոլորը գիտեն մարդասպանին, ինչպես որ գիտեն Անկարայի, Ռոբոսկիի ու Սուրուչի ահաբեկչությունների մեղավորներին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Բանտից ուղարկված նամակ-հայտարարության վերջում Դեմիրթաշն ափսոսանք է հայտնել Դինքի հիշատակի արարողություններում մասնակցելու հնարավորություն չունենալու համար` նշելով, որ կալանավայրում ևս շարունակում է պայքարը Դինքի համար: «Ախպարիգ, կարոտում ենք քեզ, բայց գլուխներս բարձր է, ինչպես որ դու էիր ուզում…»,-եզրափակել է Դեմիրթաշը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |