Վարչապետը գերատեսչություններին հանձնարարել է գույքագրել և ներդրումային ծրագրեր ներկայացնել

Վարչապետը գերատեսչություններին հանձնարարել է  գույքագրել և  ներդրումային ծրագրեր ներկայացնել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ իրականացնել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերի գույքագրում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է 2017 թ. ընթացքում ներդրումների իրականացում՝ հստակ նշելով կանխատեսվող ներդրումների ծավալները:

«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թ. իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում, ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջետային և այլն: Մենք խոսել ենք յուրաքանչյուրի հետ, այդ թվերը ձեզ մոտ պատրաստ են, ամփոփ կներկայացնենք, թե կառավարությունն ինչ ներդրումային ծրագիր է ստանում», - ասել է վարչապետը:

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 2016-ի ամփոփոփիչ ասուլիսին տեղեկացրել է, որ հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր: Դրանցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---