Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում գոլի հեղինակ է դարձել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել երկրի գավաթի հերթական խաղի ընթացքում: «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ հաղթել է «Դարըչա Գենչերբիրլիղիին» 3-0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դարձել է երրորդ գոլի հեղինակը՝ խփելով այն տուգանայինից հանդիպման 70-րդ րոպեին: 25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարին «Բեշիքթաշից» վարձավճարով տեղափոխվել էր մադրիդյան «Ռայո Վալյեկանո», սակայն խաղերին գրեթե չէր հայտավորվում: 2016-ի հունիսին Օզբիլիսը վերադարձել էր «Բեշիքթաշ»: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Խաղացել է նաև ռուսաստանյան «Կուբանում» և «Սպարտակում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |