Հակառակորդը շփման գծում խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել20 հունվարի 2017 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց): ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով մոտ 90 կրակոց: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |