Շարմազանով. Հունվարի 26-ի ԳՄ նիստից հետո պարզ կլինի՝ ով է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը![]() 20 հունվարի 2017 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին կկայանա ՀՀԿ Գերագույն մարմնի, ապա՝ խորհրդի նիստը: Գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցության ղեկավար մարմինը կհստակեցնի նախընտրական ցուցակների հարցը, խորհրդի նոր կազմը, նախընտրական շտաբի, քարոզչական աշխատանքների հետ կապված հարցեր և դրանք կներկայացնի խորհրդի քննարկմանը: Այս մասին հունվարի 19-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, թե դեռևս հստակ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը և ինչ սկզբունքով կկազմվի նախընտրական ցուցակը. բոլոր հարցերի պատասխանները կհնչեն խորհրդի հաջորդ նիստից հետո: «Առավոտը» հաղորդում է, որ Շարմազանովի խոսքով, կայացած Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: ԳՄ անդամները ներկայացրել են իրենց տեսակետերը`ընտրական գործընթացների վերաբերյալ: Խոսել են նաև խորհրդի ապագա նիստից, քննարկել են խորհրդի հին ու նոր անդամների կատարած աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ի ցուցակում լինել-չլինելու հարցը, ըստ Էդուարդ Շարմազանովի, հստակ չէ: Իրավաբանները դեռ կուսումնասիրեն`վարչապետը հնարավորություն ունի ընտրություններին մասնակցելու, թե`ոչ: «Օրենքը թույլ տա՝ կլինի ցուցակում, թույլ չտա՝ չի լինի»: Հունվարի 13-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակել զբաղեցնել պաշտոնը: Նրա խոսքով՝ եթե իրենց թիմն արդյունավետ լինի, հակված են աշխատանքը շարունակելուն: «Իսկ այսպես… Կմնամ ես վարչապետ, չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում»,- հարցրել է Կարապետյանը: Լրագրողների դրական պատասխանից հետո նա հավելել է. «Այդ դեպքում ահա հասարակ և հստակ պատասխանը. եթե ես այդպիսի հնարավորություն ունենամ, եթե մենք արդյունավետ աշխատենք, ապա՝ այո, ես հակված եմ մնալ»,- նշելով, որ դեռ չգիտի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինի, թե՝ ոչ: Նա նշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվի, եթե Հայաստանում ապրած իր օրերի քանակը չհամապատասխանի օրենսդրության պահանջին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |