Նալբանդյանն ու Լավրովը Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր են քննարկել![]() 20 հունվարի 2017 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է, թե ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |